Օլիմպիական Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը BBC-ին տված հարցազրույցում ասել է , որ իրենց քաղաքում չկան արվամոլներ: BBC-ի թղթակիցը այցելելելով տեղի արվամոլների ակումբ պարզել է, որ քաղաքում այնուամենայիվ կան արվամոլներ, չնայած որ դրաց քանակը բավականին փոքր է:
Ինչպես նշվում է BBC-ի նյութում Անատոլի Պախոմովը հաստատել է, որ 2014 թ.-ի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը, որը տեղի կունենա փետրվարի 7 - ին քաղաքը կհյուրընկալի բոլոր հյուրերին` անկախ նրանց սեռական կողմնորոշման, բայց նրանք պետք է հարգեն ռուսական օրենքները: Իսկ BBC-ի թղթակցի այն հարցին, թե սա արդյոք նշանակում է, որ հյուրերը պետք է թաքցնեն իրենց սեռական պատկանելիությունը, քաղաքապետը պատասխանել է ոչ, քանի որ դա իրենց կյանքն է, սակայն այդ կյանքով նրանք չպետք է ապրեն այստեղ` Կովկասում: