Ուղիղ 22 տարի առաջ` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ Հայոց Ազգային բանակի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Հայկական բանակը 22 տարեկան է:

Ընդամենը 22 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

Շնորհավորում ենք բոլորիս բանակի 22 ամյակի առիթով: Ուրախ ենք, որ մեր բանակը տարեցտարի զորանում ու կատարելագործվում է: Հավատում ենք, որ միայն այսպիսի բանակ ունեցող ազգը կարող է հարատևել:

Շնորհավոր տո՛նդ, Հայոց բանակ: