Երկուշաբթի Գլենդելում 86-ամյա մի տղամարդ է ավտոմեքենայի տակ ընկել և ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, տուժածին շտապ տեղփոխել են Լոս Անջելեսի շրջանի USC բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է ժամը 5:30–ի սահմաններում:
Մահացածն ազգությամբ հայ Աբրահամ Մեհրաբյանն է :Այս մասին գրում է Glendele News-Press-ը:
Իսկ վարորդը, 54 -ամյա տղամարդը, մնացել է վթարի վայրում և մանրամասներ հայտնել պատահարի մասին: Ինչպես նա հայտնել է ոստիկանությանը, տղամարդը վազելիս է եղել խաչմերուկի արևմտյան հատվածով,երբ նրան հարվածել է իր մեքենան: