Angry Birds խաղի սիրահարները իրենց տվյալները կարող են  ուղարկել ուղիղ ԱՄՆ-ի հետախուզական բազա:

Այս մասին հայտնում է LifeNews-ը: Նրանք, ովքեր խաղում են այս խաղը, ոչ միայն տեխնիկական տեղեկատվություն են հաղորդում, այլ նաև անհատական:

Այսինքն՝ սեռի եւ տարիքի, հեռախոսահամարի սեփականատիրոջ, որտեղ նա ապրում է և որտեղ նա հաճախ ժամանակ է անցկացնում , ամուսնական կարգավիճակի, սեռական նախապատվության, ընկերների ցուցակի վերաբերյալ ինֆորմացիա: Ի սկզբանե այս տեղեկատվությունը հավաքվում է բջջային գովազդային ցանցերի սերվերների վրա:

Եվ միայն օգտատիրոջ շահերից ելնելով, այդ տեղեկատվությունը հայտնվում է բրաուզերի սերվերում: Հենց այս ինֆորմացիան էլ կարող են <<գողանալ>> հատուկ ծառայությունները: Ըստ Angry Birds -ի՝ լրտես-ծրագրի ցուցակի մեջ են մտնում Google Maps-ը , Facebook-ը և Twitter-ը: