Երեկ Կանադայում տեղի է ունեցել մեծ ավտովթար: 40 ավտոմեքենա բախվել են իրար , որի պատճառով վիրավորվել են 33 հոգի և 7 հոգի էլ հոսպիտալացվել են: Պատահարը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան՝ Սենտ-Ադել քաղաքի 15-րդ թաղամասում:

Վթարի պատճառ է հանդիսացել սաստիկ բուքն ու մերկասառույցը: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել վիրավորներին միայն փրկարարական հիդրավլիկ գործիքներ կիրառելուց հետո: Այս մասին հայտնում է корреспондент.net-ը: