Վատ եղանակը Միացյալ Նահանգների հարավում հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում չեղյալ են հայտարարվել ավելի քան 1732 չվերթներ: Հայտնում է ամերիկյան հեռուստաալիքը ՝ NBC –ին:
ԱՄՆ–ի հարավային հատվածում Ատլանտիայի ,Հյուսթոնի և Նոր Օռլեանի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները՝ անբնական ցուրտ եղանակի պատճառով:
«Նման ցածր ջերմաստիճանում, մենք պարտավոր ենք պահպանել մեր աշխատակիցների կյանքը եւ նվազագույնի հասցնել նրանց աշխատանքի ժամանակահատվածը», - մեջբերում է հեռուստաալիքի մեկնաբանը:
Այս մասին հայտնում է korrepondent.net-ը: Օդերևութաբաններն առայժմ ոչ մի կանխատեսում չեն տալիս առաջիկա սպասվող եղանակների վերաբերյալ: