Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Նա դեսպանատան Facebook-ի էջում, գրել է, որ Բրիտանիան Հայաստանի հետ երկարաժամկետ երկկողմանի աջակցման մի շարք ծրագրեր ունի պաշտպանության ոլորտում և ակնկալել, որ այս համագործակցությունը շարունակական կլինի նաև այս տարի: