ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական բանակի մեծարգո հրամանատարներ, հարգարժան գեներալներ, սպաներ ու շարքայիններ, այսօր, հայկական բանակի օրվա կապակությամբ, ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր կրել և կրում են հայկական բանակի համազգեստը:

Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների առջև և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր այսօր կրակագծում են` Հայաստանի ու Արցախի սահմաններին: