Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է, որ հրաժարական է տալիս հանուն՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար:

Այս մասին հայտնում է РиаНовостин-ին: Ըստ Ազարովի, այն իրավիճակը, որը ստեղծվել է պետությունում, ոչ միայն սպառնալիք է տնտեսական և սոցիալական զարգացմանը, այլ նաև ամբողջ Ուկրաինայի հասարակության յուրաքանչյուր քաղաքացու համար:

«Այսօր, առավել կարևոր է պահպանել միասնականությունն ու ամբողջականությունն Ուկրաինայում : Այն շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ մեկի անհատական պլանները կամ ամբիցիաները : Ահա թե ինչու եմ ես կայացրել այս որոշումը», - ասել է Ազարովը իր հայտարարության մեջ: