Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորում է Հայոց ազգային բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ համար կարևոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ ուժ և խաղաղություն: Մեր բազմադարյա պատմության ընթացքում պատերազմներ շատ ենք տեսել. թո'ղ որ այսուհետ կապույտ երկնքի ներքո անցնենք մեր հավերժական գոյության կանաչ ճանապարհները: Հայ զինվորին, սպային, հրամանատարին, հայ մորը, քրոջը, համայն հայությանը քաջալերանք, կորով, միասնություն, համախմբվածություն` այսօր եւ ընդմիշտ: Մենք ուժեղ ենք, երբ միասնակամ ենք: Հպարտ եմ, որ հայ եմ: Իմ անսահման սերը բոլորիդ: Ձեր Արթուր Աբրահամ»: