«Հրապարակը» գրում է. «Հանրահայտ Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, մշտապես պատրաստվում է լքել Հայաստանը։ Նա դեռ օրեր առաջ զբաղեցնում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, որից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով և ամիսներ առաջ նորից պաշտոնանկ արվեց լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։ Ուշագրավ է, որ Դոգը, Վովա Գասպարյանի հրամանով, հանվել է նաև ոստիկանական համակարգից, թե ինչն է եղել ազատման պատճառը, պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տրվում, սակայն ոմանք դա կապում են Nrnak.am կայքի հետ, որը կապվում էր նրա անվան հետ և որը խախտել է որոշ պայմանավորվածություններ։ Ակնհայտ է, որ Դոգին համակարգից հեռացնելու քայլը ոստիկանապետի կողմից սեփական վարկանիշը բարձրացնելու հերթական տրյուկն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։