Արդեն հայտնել էինք, որ հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանի հրապարակած Մամիկ Տիգրանի Խոջայանը, ում իրական անունը Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է, գրանցված է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, ծնվել է 1937-ին, այսինքն՝ 77 տարեկան է։
Նշենք, որ Մամիկոն Խոջոյանն արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ։
Համացանցում արդեն հայտնվել է Ադրբեջանի կողմն անցած Մամիկոն Խոջոյանի տեսանյութը:


