Հունվարի 28-ին գողացվել է Միլուոկի քաղաքի սիմֆոնիկ նվագ

ախմբի Ստրադիվարիուս ջութակը: Գրում է lenta.ru-ն հղում անելով Associated Press-ին: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան, երբ նվագախումբը համերգ է տվել լյութերական քոլեջի ավտոկայանտեղում: Մի անծանոթ մոտեցել է Ֆրանկ Էլմոնդին, էլեկտրաշոկով հարվածել գլխին, վերցրել ջութակը և անհետացել:

Ոստիկանները կարծում են, որ առևանգողին հետաքրքրել է հենց Ստրադիվարիուս ջութակը: Առայժմ ոստիկաններին չի հաջողվել ընկնել առևանգողի հետքի վրա: Առևանգված գործիքը պատարաստված 1715թ.-ին, հայտնի է ինչպես «Լիպինսկու Ստրավդիվարի»: Այն պատկանել է լեհ ջութակահար, կոմպոզիտոր՝ Կառոլ Լիպինսկուն: