Այս պահին արտակարգ իրավիճակ է Արթիկի ՔԿՀ-ում:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, այսօր պետք է տեղի ունենար Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ բողոքի դատական նիստը, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Սակայն ՔԿՀ-ի պետը տեսնելով լրագրողներին հայտնել է, որ նրանք իրավունք չունեն մասնակցելու դատապարտյալի դատական նիստին:
Դատավորն Արտակ Հակոբյանի կնոջը նույնպես արգելել է ներկա գտնվել դատական նիստին, ով մեր թղթակցին հայտնել է, որ իր ամուսինն ածելին դրել է պարանոցին և սպառնում է ինքնավնասել և կոչ է անում դատարանին չխոչնդոտել լրագրողների մուտքը դատարան:
Այս պահին դատական նիստերի դահլիճում լարված իրավիճակ է, քանի որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը հարվածում է դատական նիստերի սեղաններին և աթոռներին:
Մանրամասն կներկայացնենք քիչ ավելի ուշ