Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մամլո ասուլիսի ձևաչափով Մագդեբուրգում հանդիպել են միմյանց:
Արթուր Աբրահամն ասել է, որ անհամբերությամբ սպասում է մենամարտին. "Մարտի 1-ին կանեմ ամեն ինչ` չեմպիոնի տիտղոսս վերադարձնելու համար",- շեշտել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցի խոսքով, իր նպատակն է առաջիկա մենամարտում հաղթելը եւ բռնցքամարտի պատմություն կերտելը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: