Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որպես կասկածյալ հարցաքննվել է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին մամուլում լուրեր տարածվեցին, թե հունվարի 21-ի երեկոյան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, վերջինիս հասցեին հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել: