«Պրահայից վերադառնալով, Սերժ Սարգսյանը, ըստ որոշ աղբյուրների, որոշել է արձագանքել վերջին շրջանում տեղի ունեցող անցուդարձերին։

Ասում են՝ անդրադառնալու է, թե որոնք էին սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չտվեցին 7 տոկոս աճ ապահովել, ինչու դեռևս «ձեռք չի տալիս» կառավարությանը, ինչ է մտածում բոլորի, այդ թվում իր նախկին գործընկերների մասին։ Ֆորմատը դեռ որոշված չէ, թերևս կասի ոչ թե ասուլիսային ձևաչափով, այլ որևէ ներհայաստանյան այցի համատեքստում։

Որոշ գնահատականներով՝ նախագահականում սպասում են, թե ինչ է ասելու Ռ, Քոչարյանը Մաքսային միության հաշվով, որպեսզի իրենց ասելիքը ևս ամբողջական լինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։