«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը եւս շրջանառվում է Արմավիրի հաջորդ մարզպետի թեկնածուների շարքում։ Նշենք, որ այս տարի լրանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ «Այդ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում՝ դա մեկ։Մարզպետն իր տեղում է, աշխատում է, եւ երկրորդը՝ ես այդպիսի հակումներ չունեմ»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ ասաց Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը։
Հայտնի է, որ Արմավիրի քաղաքապետը վայելում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը։ Նախագահական վերջին ընտրություններում, սակայն, Սերժ Սարգսյանը պարտվել էր Արմավիր քաղաքում, ինչից հետո Խլղաթյանն անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որը, սակայն, չընդունվեց»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում