«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա կլինի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Aгavot.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ Ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում Է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում