Եթե սրճարանում գիտեն եւ խոսում են, թե ով ում է սպանել, ուրեմն այդ սպանությունը չի բացահայտվելու, ավելին՝  նոր արյուն է բերելու: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությանը, նշեց.  ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ ցանկացած սրճարանում կարելի է 5 րոպեի ընթացքում լսել, թե ով սպանեց, ինչի համար եւ հետո ում են սպանելու: «Հիմա ես լրատվամիջոցների միջոցով Թեւոսիկին զգուշացնում եմ: Զգույշ եղիր Թեւոսիկ: Այդ ես եմ քեզ զգուշացնում, որովհետեւ մաֆիան անցել է իր ծրագրի կատարմանը եւ մինչեւ վերջ կատարելու է: Ավելին ամեն ինչ անելու են, որ կալանավայրից դուրս չգաս»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա, ով հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է: