«Իրատես de facto» թերթը գրում է. «Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա «ճամփին» էր: Ո՞ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ «չվերադարձած» Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):

Սակայն, մեր տեղեկություններով, այցի նպատակը միայն «սանիկային» է, կրթական չէ: Կա նաեւ «քավորի» խնդիր: Այո, այսօր տեղի է ունենալու Աշոտյանի եւ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը (հիշենք` վերջինս Վրաստանի կրթության եւ գիտության նախարարն էր):

Փաստորեն, Բրյուսելից դեռ «չվերադարձած», ՀՀԿ ԳՄ-ում պահպանողականների դեմ խոշոր հաղթանակ տարած ու դեռ ԳՄ-ից էլ «դուրս չեկած» երիտթեւ-Աշոտյանը Վրաստանում փորձի փոխանակում է անցկացնում` ինչպես արագ ռեժիմով կրթության նախարարից տրասնֆորմացվել-դառնալ… նախագա՞հ` «Իրավահաջորդ» օպերացիայի շրջանակներում:
Ո՞ւր են նայում մնացյալ «իրավահաջորդները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում