Ամերիկյան Princess Cruises ընկերության նավը, որը ներկայումս դեպի Հյուսթոն նավահանգստի ճանապարհին է, անձնակազմի 11 անդամներ և 165 ուղևորներ վարակվել են «նորովիրուսով»: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ընկերության պաշտոնական անձնակազմը:

Ընդհանուր հաշվարկով նավի վրա կա 3104 ուղևոր և անձնակազմի 1149 անդամներ: Այն կժամանի Հյուսթոն մի քանի օրերի ընթացքում: Գրում է ITAR-TASS-ը:

«Նորովիրուսը» համարվում է աշխարհում ամենավարակիչ վիրուսնեից մեկը: Այն շատ արագ է տարածվում և ուղեկցվում է ստամոքս- աղիքային հիվնդություններով, փսխումներով, փորլուծությամբ և տարբեր այլ ախտանիշներով: Վիրուսով կարող են վարակվել տարբեր տարիքի և սեռի մարդիկ: