Գերմանիայում հոլովակ են նկարահանել Leopard տանկի արտակարգ արգելակման հնարավորությունների մասին: 

Տեսանյութում երեւում է, թե ինչպես առաջին պլանում հետևի կողմով ճանապարհին կանգնած են մի քանի տասնյակ երիտասարդ մարդիկ: Այդ պահին անկյունից հայտնվում է արագ ընթացող մեքենան եւ ուղղվում դեպի մարդիկ: Ամենավերջին պահին տանկն սկսում է արգելակել եւ կանգ է առնում «կենդանի շղթայից» բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա: