«Հրապարակը» գրում է. «Ըստ որոշ աղբյուրների` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում:

«Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաեւ «ժամկետանց», առավել ստույգ` «բազմամյա» նախարարաց դասը. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:

Չի բացառվում նաեւ Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի նախարարությունից «տարհանումը». նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում