Lenta.ru-ն անդրադրձել է Հայոց բանակի կազմավորմանը նախկին ԽՍՀՄ-ի օրոք:
ԽՍՀՄ-ի գոյատևման վերջին տարիներին Հայաստանը սկսում է ստեղծել իր սեփական բանակը: Այն ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնի վրա սկսեցին ի հայտ գալ կամավորական թիմեր՝ զինված այնպիսի զենքերով, որոնք նրանք կարողացել էին հայտնաբերել ռազմականացված կազմակերպություններում, ռազմագիտության դասարաններում և նմանատիպ այլ վայրերում:
1991թ.-ին Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, ստեղծվեցին պաշտպանության հանձնաժողովներ: Ավելի ուշ կազմավորվում է Պաշտպանության նախարարությունը, և սկսվում է պաշտոնական զինված ուժերի ստեղծումը: Հայաստանը, ինչպես և մյուս ԽՍՀՄ հանրապետությունները, ստանում են խորհրդային բանակի գույքի մի մասը, որը գտնվում է տվյալ տարածքում:
1990-ականների առաջին կեսին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինվորների համար լուրջ փորձություն է դառնում պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Նրանց հաջողվում է հաղթահարել Ադրբեջանի զորքերի դիմադրությանը և դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պահպանում է իր անկախությունը:
Ավելին, հայերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Ադրբեջանի հարակից տարածքները, որոնք այժմ օգտագործվում են որպես բուֆերային գոտի: Ներկա պահին Հայաստանի բանակի քանակը գնահատվում է 50.000 մարդ: Հունվարի 28-ին Հայաստանում նշվեց Հայոց բանակի օրը, և այդ օրն էլ ԼՂ-ի նախագահը շնորհավորական ուղերձում նշեց, որ Հայոց բանակն ամենակազմակերպված և ամենամարտունակ բանակն է շրջանում և դա անհերքելի իրողություն և կարևորագույն ձեռքբերում է մեր ժողովրդի համար: