Կառավարությունից ակնկալում եմ առավել արդյունավետ աշխատանք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, պատասխաելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության գործունեությունը և ռազմավարական կարևոր օբյեկտների վաճառքը, նման պատասխան տվեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Որոտանի կասկադի վաճառքը փայլուն տնտեսական գործարք է: Այդքան ամերիկյան ներդրումը համարում եմ լուրջ ձեռքբերում, ես այդ գործարքի կողմնակիցն եմ»,-նշեց նա"
Նա նշեց, որ ինքը արդյունավետ աշխատանք է սպասում նաև ՕԵԿ նախարարներից: «Կուտակված են լրջագույն խնդիրներ, և առավել համարձակ հայացք պետք է նետել այդ խնդիրներին»,- նշեց նա, հավելելով, որ, օրինակ, 5 տարի առաջ ոչ ոք չգիտեր ինչ է ԱԱԽ-ն, իսկ այսօր այն ունի դրական առումով ամբիցիոզ նպատակներ:
«Մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը, ուղղակի պետք է պլանկան բարձրացնել: Մարդիկ արդյունքներ են ուզում, սոցիալ- տնտեսական վիճակը ծանր է, և դրա լուծողը պետք է լինի կառավարությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը:
Տեսանյութում կարող եք դիտել նաև Արթուր Բաղդասարյանի կարծիքը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին:
Տեսանյութը` YerevanNews.am
Կարդացեք նաև` Արթուր Բաղդասարյանն կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում,
Մեզ ոչ մեկ չի բարիշացրել. Բաղդասարյանը՝ իր և Ծառուկյանի վեճի մասին ,
ՀԱՊԿ-ն չի կարող ամեն անգամ արձագանքել Ադրբեջանի գործողություններին. Արթուր Բաղդասարյան