Փետրվարի 4-ին, ժամը 13.30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կունենա հայկական առաջին պլանշետի ` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը, ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

ԱրմԹաբ թիմը միջոցառմանը կներկայացնի իր հետագա քայլերն ու անելիքները: