Forbes-ը հրապարակել է ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներին»: Նյութում տեղ է գտել 30 հոգուց բախկացած վարկանշային աղյուսակը, որում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից Սամվել Կարապետյանը ՝ Տաշիր ընկերության սեփականատերը՝ առաջին հորիզոնականը զիջելով ադրբեջանցի գործարարներ Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին:

Սամվել Կարապետյանին են պատկանում Մոսկվայում գործող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը, որը զբաղեցնում է 105.000 քմ տարածք, «Գազօյլ պլազա» բիզնես կենտրոնը (30.000 քմ) և Novotel Moscow City հյուրանոցը՝ (360 համար)։Ընդհանուր հաշվարկով նրան են պատկանում 770.000 քմ առևտրային, 62.000 քմ գրասենյակային, 48.000 քմ պահեստային տարածքներ և 360 հյուրանոցային համար։

Տաշիր ընկերության սեփականատերը այս տարի իր դիրքերը բարելավել է : Անցյալ տարի նա երրորդ հորիզոնականում էր: Իսկ այս տարի երրորդ հորիզոնականում է հայտնվել Ինգվար Կամպրադին պատկանող IKEA խումբը՝ վարձակալությունից ստացվող 800 մլն դոլար եկամուտով։ Աղյուսկաը եզրափակում է ևս հայ գործարար Դանիլ Խաչատուրովը։ Նրան պատկանող «Լեգիոն դիվելոփմենթ» ընկերությունը, վարձակալությունից ստանում է 70 մլն դոլար եկամուտ, իսկ նրա կարողությունը 2.4 մլրդ դոլար է։ Դանիլ Խաչատուրովը նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատերն է։