Մահացել է ամերիկյան հայտնի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: Նրա մահացած մարմինը հայտնաբերվել է Նյու Յորքի իր բնակարանում: Այս մասին փետրվարի 2-ին գրել է lenta.ru-ն հղում անելով New York Post-ին: Ըստ հրապարակման դերասանի մահվան պատճառը, եղել է մեծ քանակով թմրադեղերի չարաշահումը: Սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել:
Ֆիլիպ Հոֆմանը 46 տարեկան էր: Նախկինում նա բուժվում էր թմրամոլությունից:
Նշենք, որ Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի դեբյուտը կինոաշխարհում եղել է 1991 թվականին: Նա նկարահանվել է «Կնոջ բույրը», «Մեծ Լեբովսկի», «Մագնոլիա», «Տաղանդավոր միսթր Ռիփլին», «Կապոտե», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», «Մարտյան իդեր» եւ այլ ֆիլմերում: «Կապոտե»-ում գլխավոր դերի համար 2006 թվականին արժանացել է «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի եւ հեղինակավոր այլ մրցանակների: