ԱԺ քառօրյա նիստերն այսօր մեկնարկեցին թեժ և լարված իրավիճակում:
Պարբերաբար ԱԺ պատգամավորները միմիանց հասցեին վիրավորանքներ և մեղադրանքներ էին հնչեցնում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչև հարց ուղղելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց.
«Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը, անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, ավելի խորը ուսումնասիրելով՝ տպավորություն ստացանք, որ որջը հենց ռեկտորի կողմից է ղեկավարվում, այլ կերպ ասած հենց ինքն է գլխավոր խուլիգանն է»:
Այնուհետև ԱԺ պատգամավորը ուղղեց հետևյալ հարցը.
«Ինչո՞ւ հեռացված չեն այդ խուլիգան ուսանողները, մի՞թե միայն այն պատճառով, որ նրանք լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի կամ Ձեր հետ կամ նրանք ունեն ինդուլգենցիա ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները խախտելու համար»:
Ի պատասխան հարցադրմանը Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Ես Ձեր տեսակետների հետ համամիտ չեմ, չեմ կիսում գնահատականը, այն համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս, և ընդհանրապես, դա Ձեզ մոտ դարձել է ավանդույթ. վիրավորելով մարդկանց՝ փորձում եք ձեր հեղինակությունը բարձրացնել։ Կոռեկտ չէ, ճիշտ չէ այլ անձանց վիրավորելով Ձեր իմիջը բարձրացնել: Եթե ունեք որևէ ծանոթ իրավաբան, ով նման կարծիք կհայտնի, որ իսկապես խւլիգանություն է կատարվել բուհում՝ ես պատրաստ եմ, որպես բուհի ղեկավար, այդ մարդկանց պատժել: Դա ուղղակի շինծու գործողություններ են եղել և փորձել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի հեղինակության վրա»:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.