Լիբանանի Աքքար քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ֆատիմա անունով աղջիկը, փախել է տանից իր 21-ամյա սիրեկանի հետ: Այս մասին գրում է Mignews.com-ում:
Ծնողները մեղադրել են սիրեկանին՝ իրենց դստեր առևանգման մեջ և պահանջել իշխանություններին գտնել նրան և պատժել: Սակայն դուստրը youtube-ում video է տեղադրել, ըստ որի նա պնդում է, որ ինքը լքել է ընտանիքը հանուն սիրո և շուտով պատրաստվում է ամուսնանալ:
Հոլովակից հետո, ընտանիքի բարեկամները և ընկերները որպես միջնորդ են հանդես եկել և երկար բանակցություններից հետո հարսանիքը կայացել է, սակայն Ֆատիմայի հայրը ներկա չի գտնվել հարսանիքին: