Պրահայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի հետ կապված կազմակերչական աշխատանքներին, որը նշանակված է ապրիլին: Այս որոշումը քաղաքապետարանը կայացրել է փետրվարի 4 – ին: Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին:
Պրահայի քաղաքապետ Թոմաշ Գուդեչեկը ընդգծել է, որ եթե Ուկրաինայի նախագահն այցելի քաղաք, քաղաքային իշխանությունը ոչ մի միջոցառում չի կազմակերպի։ Նա նաև հայտարարել է, թե ոչ մի հիմք չկա, որպեսզի Պրահան մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։ Բացի այդ Պրահայի իշխանությունները , ըստ քաղաքապետի խոսքերի, որոշել են ուկրաինական ընդդիմության կողմնակիցներին փոխանցել 500.000 չեխական կռոն (24,6 հազար դոլար) ՝ որպես մարդասիրական օգնություն: