ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության հրաժարականը պահանջելու հարցին:
«Կարծում եմ՝ հիմա կառավարության հրաժարականը չդնելն առնվազն սխալ է։ Իհարկե, այս դեպքում էլ նույն դժվարությունները կլինեն ոչ իշխանական խմբակցությունների համար, քանի որ կառավարության հովանավորները խորհրդարանում են,- նշել է է Ա. Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ վերջին 2 օրերին ԱԺ–ում կառավարության հասցեին ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին կառավարությունից որևէ արձագանք չեղավ:
«Էդ գործը թողել են Հանրապետականի վրա։ Այսինքն՝ նրանց փաստաբանը պառլամենտում ՀՀԿ-ն է: Մեկ ապացույց ևս, որ սա պառլամենտական ուժ չէ։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, թե՞պարտակող: Նա պարտակեց ուրիշերի արածը», - եզրափակեց պատգամավորը։