ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդակցություն են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորները շտապում էին ԱԺ նախագահի մոտ՝ մասնակցելու խորհրդակցությանը: 

Նշենք, որ խորհրդակցությունը տևեց մոտ 20 րոպե և ՀՀԿ-ական պատգամավորների հավաստմամբ այն ուղղակի աշխատանքային խորհրդակցութուն էր և իրենից որևէ հետաքրքրություն չի ներկայացնում:

Ի դեպ խորհրդակցություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ պատգամավորներն ունեցել են նաև երեկ: