Մեծ Բրիտանիայում 13-ամյա տղան բռնաբարել է իրենից 5 տարի փոքր քրոջը՝ պոռնոֆիլմ դիտելուց հետո:

Այս մասին հայտնում է ТСН.ua հղում անելով The Daily Mail-ին: Ոստիկանության հարցաքննության ժամանակ, տղան ասել է, որ խաղային համակարգիչը օգտագործել է չափահասների համար նախատեսված ֆիլմեր դիտելու համար: Իսկ հետո որոշել է ինքը փորձել այդ ամենը: Իսկ քրոջ ընտրությունն էլ բացատրել է նրանով, որ քույրը փոքր է և չի հասկանա կամ հիշի թե ինչ է կատարվել: Ոստիկանությունը գործ է հարուցել տղայի դեմ և դատարանը որոշել է, որ տղան պետք է առանձին և հեռւ ապրի քրոջից, հարազատների մոտ : Փորձագետների խոսքով, համացանցում պոռնոֆիլմերի ազատ դիտումը խթանում է՝ մանկական բռնաբարությունների տարածմանը: