ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հրաժարվում է խոսել այն մասին, թե ինչո՞ւ է ձեռնպահ քվեարկել ոչ իշխանական չորս ուժերի՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը:
«Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նուշիկյանը: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքներին, թե դեմ քվարկելով դեմ եք գնացել ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, Գ. Նուշիկյանն այսպես արձագանքեց.
«Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ»:
Հարցին՝ արդյոք ձեռնպահ քվեարկելով համարո՞ւմ եք, որ գործարքն ամեն դեպքում փակ և գաղտնի է կատարվել, ինչպես պնդում է ընդդիմությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Փակ տեղի մասին ես իմ կարծիքը դեռ շուտվանից եմ հայտնել, որ ես համաձայն չեմ մարժայի տարբերության մասին. այն թվաբանությանը համաձայն չեմ, որ սահմանից հետո գինը աճում է»:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ