ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ տեղուկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին)
Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ:
Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:
2014 թվականաի պետական բյուջեով, ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`
մանկավարժներ
2013 25 116 դրույք
2014 24 578 դրույք
հաշվապահներ
2013 1 232 դրույք
2014 1 159 դրույք
ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ
2013 9 983 դրույք
2014 12 747 դրույք
վարչական անձնակազմ
2013 3 812 դրույք
2014 2 765 դրույք
ԸՆԴԱՄԵՆԸ` 2013 40 143 դրույք
2014 41 249 դրույք
Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին:
Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում: