Մոսկվայում երեք կանանց սպանության մեջ մեղադրվող «Մոգ»՝ Գեորգի Մարտիրոսյանի գործը, որոշել է քննել Մոսկվայի քաղաքային դատարանը՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է դատարանի մամլո քարտուղար Ուլյանա Սոլոպովան:

Համաձայն գործի վերաբերյալ նյութի, Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել,որ տուժածների մոտ խոշոր գումար է առկա և գնացել նրանց բնակարան՝ իբրև մոգ, կանանց հերոինով ըմպելիք «հյուրասիրելով» և քնեցրել: Որից հետո, օգտվելով նրանց անօգնական վիճակից, թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել:Ինչպես կարծում են քննիչները, Մարտիրոսյանը 6.5 միլիոն ռուբլի և ոսկյա զարդեր է գողացել: Իր՝ այսպես կոչված ծառայությունները, Մարտիրոսյանը տարածել է համացանցով և մեծ գումարներ աշխատել: Շատ մարդիկ դիմելով նրան, վատնել են իրենց ամբողջ կանխիկ գումարը, որպեսզի իրենք հարստսնան: Սակայն Մարտիրոսյանն անձամբ մեղքը չի ընդունում: