Գլխավոր մարզական իրադարձությունը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ՝ դա Ձմեռային օլիմպիական խաղերն են, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր Սոչիում : Այս մասին գրում է РиаНовости-ն: Ուղիղ 20:14 «Фишт» մարզադաշտում կսկսվի Օլիմպիադայի բացման արարողությունը, որին երկիրը պատրաստվում էր վերջին վեց ու կես տարիների ընթացքում:
Արդեն անցյալում են այն կասկածները և վեճերը, թե արդյոք Ռուսաստանը կարող է պատշաճ Օլիմպիական խաղեր անցկացնել և արդյոք պետք է այս միջոցառումը երկրին: «Սոչի 2014» ծրագիրը սկզբից միավորեց հարյուրավոր, ապա հազարավոր, իսկ այժմ միլիոնավոր մարդկանց: Զրոյից կառուցվել են սպորտային վայրեր, օլիմպիական գյուղեր, հյուրանոցներ և երկաթուղային կայարաններ, վերանորոգվել են երկաթգծերի , ծովային նավահանգիստների ճանապարհները: Գրեթե նոր օդանավակայան է կառուցվել : Մի խոսքով Սոչին դարձել է ժամանակակից Ռուսաստանի դեմքը : Իսկ շատերը, ովքեր եկել են որպես հյուր. խոսում են միայն այն մասին, որ Ռուսաստանը կարող է հպարտանալ այն ամենով ինչ արել է և ստեղծել:
Սոչիում այսօր մեկնարկում են ձմեռային օլիմպիական խաղերը
