Այսօր կայացած ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փետրվարի 15-ին սպասվում է ԲՀԿ համագումարը, որի ընթացքում բոլորը կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի՞ համագումարին, ինչին ի պատասխան Զոհրաբյանը նշեց.
«Ես արդեն ասացի, որ բոլոր հարցերի պատասխանը տրվի համագումարի ընթացքում: Ես կազմակերպչական հարցերին չեմ խառնվում», - եզրափակեց նա: