Ըստ բրիտանական Empire ամսագիր Շեռլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչը ճանաչվել է որպես ամենասեքսուալ դերասանը:

Այս մասին գրում է loveradio.ru-ն։ Ավելի ուշ բրիտանական ծանոթությունների կայքերից մեկը հարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ դերասանը ճանաչվել է նաև ամենացանկալի ուղեկիցը Սուրբ Վալենտինի օրը՝ այսպիսով առաջ է անցնելով շատ հայտնի սեքս-խորհրդանիշներից՝ Դևիդ Բեքհեմից, Բրեդ Փիթից: Այս ցուցակում են ընդգրկվել նաև Ջոնի Դեպը, Լեոնարդիո Դի Կապրիոն, Ուիլ Սմիթը և այլոք:
Ըստ տեղական ԶԼՄ-ների ամենացանկալի տղամարդու սիրտն այժմ ազատ է։ Հարցազրույցներից մեկում Քամբերբեթչը նշել է, որ ինչպես և բոլորը, նա նույնպես երազում է ստեղծել ամուր ընտանիք, սակայն դեռ իր երկրորդ կեսին չի գտել։