Երեկ Սոչիում կայացավ երկար սպասված Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Խաղերի բացմանը հետևում էր ամբողջ աշխարհը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարեց Սոչիի Օլիմպիական խաղերը բացված: Միջոցառման ժամանակ Ռուսաստանը ներկայացրին՝ որպես դասական մշակույթով հարուստ երկիր, իսկ ամբողջ շոուն դարձավ անջնջելի մասնիկը Ռուսաստանի պատմության մեջ: Այս մասին գրում է РиаНовости-ին :

Ինչպես նշվում է նյութում, շոուի գլխավոր գաղափարը դա մի փոքրիկ աղջկա երազն էր, որում նա տեսնում է Ռուսաստանի պատմությունը տարբեր ժամանակահատվածներում: Մեկ ուրիշ ռուսական կայք էլ գրել էր, որ շուոի կազմակերպիչների ստեղծագործական միտքը ցնցել է օտարերկրացիներին:

Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու են 88 երկրի 3000 մարզիկներ, ովքեր կխաղարկեն 98 մեդալներ տարբեր անվանակարգերում: Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: