Այսօր՝ փետրվարի 8-ին, 22-րդ ձմեռային Օլիմպիադայի խաղային առաջին օրը Սոչիում խաղարկվելու է մեդալների հինգ հավաքածու: 2014 թվականի Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնն ու մեդալակիրները հռչակվելու են սնուբորդ մարզաձևում:

Սոչի-2014. Մրցումների խաղացանկ
Շաբաթ, փետրվարի 8

09:30 – Սնոուբորդ, տղամարդիկ: Սլոուփսթայլ, կիսաեզրափակիչ
12:00 – Հոկեյ, Կանայք, ԱՄՆ - Ֆինլանդիա
12:45 – Սնոուբորդ, տղամարդիկ: Սլոուփսթայլ, եզրափակիչ
14:00 – Դահուկավազք, կանայք: 7,5 կմ դասական + 7,5 կմ ազատ
15:30 – Չմուշկավազք, տղամարդիկ, 5000 մ
17:00 – Հոկեյ, Կանադա - Շվեյցարիա
18:00 – Ֆրիսթայլ, Կանայք, Մոգուլ -որակավորում
18:30 – Բիաթլոն, տղամարդիկ. Արագավազք, 10 կմ
18:30 – Սահնակային մարզաձև, տղամարդիկ՝ մեկտեղանի սահնակներով, առաջին շրջան
18:30 – Գեղասահք, թիմային մրցումներ, պարեր, կարճ ծրագիր
20:10 – Գեղասահք, թիմային մրցումներ, կանայք, կարճ ծրագիր
20:30 – Թռիչքներ՝ ցատկահարթակից, տղամարդիկ, միջին ցատկահարթակ, որակավորում
20:40 – Սահնակային մարզաձև, տղամարդիկ՝ մեկտեղանի սահնակներով, երկրորդ շրջան

22:00 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ ձևում, եզրափակիչ
22:05 – Գեղասահք. Թիմային մրցումներ, Զույգեր, ազատ ծրագիր
22:35 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ, երկրորդ եզրափակիչ
23:10 – Ֆրիսթայլ, կանայք, Մոգուլ. Երրորդ եզրափակիչ:

Ծանոթագրություն. Մրցումները ներկայացված են Երևանի ժամանակով, ինչպես նաև առանձնացվել են այն մարզաձևերը, որոնցում մեդալներ են խաղարկվում:

Հավելենք, որ 22-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու են նաև 4 հայ մարզիկներ՝Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երեքն էլ՝ դահուկավազք) եւ Արման Սերեբրակյանը (լեռնադահուկ): Հիշեցնենք , որ նրանցից առաջինը մրցասապարեզ կելնի աշոցքցի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Նրա պայքարի մեկնարկը կտրվի փետրվարի 9 –ին, ժամը 14 -ին` 15 կմ + 15 կմ երկու մրցաձև ներկայացնող «սկիաթլոն» մրցավազքում: