ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են նախագահի անվտանգության համար, երեկ ձերբակալել են մի մարդու, ով փորձել է  Սպիտակ տան ցանկապատով սողոսկել ներս. այս մասին գրում է korrespondent.net–ը՝ հղում անելով ITAR-TASS-ին:

Տղամարդու մոտ հայտնաբերվել է երկու կասկածելի պայուսակ, որոնց պարունակությունը ստուգվում է: Ինչպես հաղորդվում է այդ պահին նախագահ Օբաման չի գտնվել իր նստավայրում: Նա գործնական ուղևորության է մեկնել Միչիգան:

Իրավապահ մարմինները փորձում են պարզել իրավախախտողի ինքնությունը և նրա քայլի նպատակը: Նա կարող է մեղադրվել անկարգ վարքի և փորձ՝ նախագահի նստավայր ապօրինի մուտք գործելու մեջ: