Թուրքական Hurriyet -ի եվրոպական ծառայությունը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է,որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ:

Ինչպես նշվում է նյութում, Թուրքիայի վարչապետը զգուշացրել է Գերմանիայի կանցլերին զգոն լինել 2015թ.-ի Հայկական հարցի խնդրում:

Իսկ ի պատասխան դրան Մերկելը պատասխանել, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է և չի պատրաստվում միջամտել և հավելել, որ Հայաստանի հայերը դժվարին կացության մեջ են և Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: