9Կ72 «Էլբրուս» հրթիռային համալիրը իր գոյության ընթացքում հասցրել է մարտնչել շատ ռազմական կոնֆլիկտների` որոնցից ամենահայտնին է չեչենական ընդհարումը: Բացի այդ, Ռ-17 հրթիռը տասնամյակներ շարունակ համարվում էր այսպես կոչված նշանակետ ժամանակակից հակահրթիռային համակարգերի համար:

«Էլբրուս» համալիրի պատմությունը սկսվել է 60-ական թվականներին, երբ մշակողները ցանկացան արդիականացնել Ռ-11 հրթիռը: Փորձարկումների առաջին փուլը սկասվեց 1960 թվ-ին՝ առաջին 8 հաջող մեկնարկներով:

9Կ72 համալիրի հիմք է հանդիսանում 8Կ14 (Ռ-17) մեկ աստիճանային բալիստիկ հրթիռ՝ անանջատ մարտական մասով և հեղուկային շարժիչով:

Հրթիռի առաջնամասում է տեղակայված մարտական մասը, որը կարող է լինել`

1. 8ֆ44 987 կգ քաշով ֆուգասային:

2. 8ֆ14 միջուկային 10 կիլոտոննա հզորությամբ ՌԴՍ-4 լիցքով:

3. Քիմական տարրեր պարունակող մարտագլխիկներ:

4. 9Ն33-1 թերմո-միջուկային մարտական մաս:

Չհաշված սովետական հանրապետությունները՝ թվով 16 պետություն ունեցել են  9Կ72 «Էլբրուս» համալիրը:

 

Հեղինակ՝ Դ. Սոֆիյան