19-րդ դարի վերջին մոտ 1958-1962 թվ.-ին ֆրանսիացի գյուտարար Ժարը (A.E. Jarre) ստացել էր տարօրինակ զենքի տերբերակներ: Ամերիկյան տարբերակը գրանցվել էր 1873 թվ.: Ժարը որոշեց սարքել հորիզոնական բլոկ, որում և տեղավորվելու են փամփուշտները, փաստացի ստացվեց հորիզանական փամփուշտների թմբուկ: 

Անունը ատրճանակը ստացել է երաժշտական գործիքին ունեցած նմանության պատճառով (Harmonica Pistol կամ Harmonica Pistol Jarre):

Արագ լիցքավորման և պարկուճների արտահանման համար ստեղծվեցին հատուկ լիցքավորիչ հարթակներ և արտանետիչներ:

Ատրճանակի հարվածա-ձգանային մեխանիզմը կրկնակի գործողության էր: Ձգանի հերթական լարման հետ մոտեցնող մեխանիզմը աջից ձախ էր տեղափոխում փամփուշտների բլոկը` մոտեցնելով հերթական փամփուշտը հարվածիչի տակ: Ատրճանակը ուներ նաև ինքնալարման մեխանիզմ: 

Գոյություն ուներ Հարմոնիկա ատրճանակի երկու տարատեսակ:

Առաջին տարբերակում փամփուշտների բլոկը հորիզոնական հարթությունում տեղաշարժվում էր փողատուփի և մեկ անշարժ փողի նկատմամբ: Փողի և լծափակային մասի մեջտեղում հատուկ ակոսի մեջ էր տեղադրվում փամփուշտների բլոկը:

Երկրորդ տարբերակում փամփուշտների բլոկը և փողերը միաձույլ են ու տեղափոխվում էին բռնակի և փողատուփի նկատմամբ:

Փողերը ակոսավեր եին:

Հարմոնիկա ատրճանակը չդարձավ հայտնի շատ պատճառներով: Նախ կիրառվող բլոկները խախտում էին զենքի կենտրոնացումը և դա շատ էր աղդում ճշտության վրա: Բացի այդ բլոկի հորիզոնական դիրքը միանգամայն մեծացնում էր զենքի չափերը ինչը չէիր ասի մեզ հայտնի ռեվոլվերների ու ատրճանակների մասին:

Դա էլ պատճառ հանդիսացավ, որ այժմ Harmonica Pistol Jarre-ը բավականին հազվադեպ և թանկ զենք է:

Օրինակ այս տուփում նկարված զենքի արժեքն է մոտ $10000:

Դավիթ Սոֆիյան