Մենք գտնվում ենք այնպիսի աշխարհագրական դիրքում, որի պատճառով ստրատեգիական առումով կախված է Ռուսաստանից, սակայն մենք կարող էինք խուսափել այնպիսի բացարձակ կախվածությունից, որը կա այժմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, այս մասին նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով այն տեսակետին, թե ՄՄ անդամակցությունը ենթադրում է նաև ինքնիշխանության կորուստ, նա նշեց, որ չի ընդունում ինքնիշխանության կորուստ հասկացությունը
«Բոլորն էլ ինչ-որ մի կառույցի անդամ են: Այստեղ կորուստն այն է, որ Հայաստանը չունի պետական սահման և այդ առումով դժվար է լինելու հետագա գործընթացը: Եթե Հայաստանը մտնում է ՄՄ, ուրեմն ավելի կոնսորիդար քաղաքականություն պետք է վարի: Մեզ համար իհարկե շուկա է բացվում, բայց մենք կարող ենք շահել միայն այն ժամանակ, երբ ունենք ուժեղ տնտեսություն, սակայն այս դեպքում ոչ թե կշահենք մենք՝ այլ մյուս երկրները մեր շուկայում», - նշեց նա, հավելելով, որ Հայաստանը կարողանա ինտեգրացիայից արդյունքներ շահել, եթե ներդրումներ ունենա դրսից, որը քաղաքագետը չի կարծում թե կլինի: