РиаНовости-ն հայտնում է , որ Ճապոնիայի կենտրոնական մասում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ամենաուժեղ ձնաբուքի հետևանքով, զոհերի թիվը հասել է 13-ի: Ավելի քան 1700 մարդ էլ վիրավոր են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 11 հոգի զոհվել և 1200 հոգի վիրավորվել էին ձնաբքի հետևանքով: Մոտ 200 հոգի Տոկիոյում՝ սառած ճանապարհներին սայթաքելու արդյունքում, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տասնյակ մարդիկ էլ ցրտահարվել են:
Ինչպես նշվում է նյութում, վերջին 45 տավա ընթացքում այսպիսի սառմամանիքներ դեռևս չեն եղել Ճապոնիայում: Որոշ վայրերում էլ ձյան երկարությունը հասել է ռեկորդային 27 սմ.-ի, իսկ Սենդայ քաղաքում ձյան երկարությունը հասել է 35 սմ.-ի: