Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում նշել է, որ ինքը չի վերլուծել Օլիպիական խաղերի վրա ծախսված գումարները, բայց համոզված է, որ դրանք ամենամեծն են պատմության մեջ: Նա նաև հավելել է, որ այս միջոցառումը չի համարում ձեռքբերում իրենց երկրի համար և ներողություն է խնդրել Սոչիի բնակիչներից ՝ քաղաքի կյանքի և հանգստի համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Լուժկովը ընտանիքի հետ ներկա է գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը և դժգոհ է եղել շոուից, որի վրա միլիարդներ են ծախսվել: